ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Օրենքն ընդունողները պարտավոր են օրենքից հանել որոշ կետեր, որոնք դեմ են մեր ավանդույթներին»

«Օրենքն ընդունողները պարտավոր են օրենքից հանել որոշ կետեր, որոնք դեմ են մեր ավանդույթներին»
10.10.2013 | 16:33

Երևանում շարունակվում է քննարկվել գենդերային հավասարության քաղաքականությանը վերաբերվող հարցը: Այս մտահոգությամբ «Ավանդական-բարոյական արժեքների օտարումն արդի հայ մշակույթից` իրավական դաշտի փոփոխությունների լույսի ներքո» թեմայով, «Նոյյան տապան» ակումբում ասուլիս էին հրավիրել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Վարդան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, Աստվածաբանության դոկտոր, «Արեգ» գիտահետազոտական կենտրոնի փոխնախագահ Սամվել ՆԱՎՈՅԱՆԸ և այս խնդրով մտահոգ այլ անձինք:

Բանախոսներին անհանգստացնում էր հատկապես 20.05. 2013-ին ՀՀ նախագահի կողմից ընդունված` Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքը, որում սահմանվում են սոցիալական, տնտեսական, մշակույթի և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները և կարգավորում են դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: «Օրենքն ընդունողները պարտավոր են օրենքից հանել որոշ կետեր, որոնք դեմ են մեր ավանդույթներին: Օրենքում փոփոխություններ կատարելու մասին խոստումներ արդեն եղել են, բայց, ցավոք դեռ չեն կատարվել. Մեզ տրվել են երաշխիքներ, որ օրենքում այդ փոփոխությունը կկատարվեն, մինչդեռ ոչինչ դեռ չի փոխվել»,-ասաց Վ.Խաչատրյանը` նշելով, որ քանի գնում հասարակության գիտակցության մեջ ամրապնդվում է «գենդեր» հասկացողութունը, իսկ այդ բառի շրջանառությունը շատ վտանգավոր է, այն ներխուժում է մեր իրականություն` այլասերելով հասարակության հոգեբանությունը:

Այսպես, կենտրոնը պահանջում է օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերն ուժը կորցրած համարել: Այնուհետև, օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով: «Օրենքի դաշտում առկա են վտանգավոր զարգացումներ, որոշ կառույցներ, ՀԿ-ներ միջնորդավորված կերպով քարոզչություն են իրականացնում: Նրանց կողմից գենդերային հարցերի բազմաբնույթ քննարկումներ են տեղի ունենում, որոնց միջոցով հասարակության գիտակցությունը փորձում են կենտրոնացնել այդ ուղղության վրա»,-ասաց Խաչատրյանը:

Սամվել Նավոյանի փոխանցմամբ, Եվրախորհուրդը այսօր նույնիսկ 6-13 տարեկան երեխաների համար ձեռնարկներ ունի գենդերային հավասարության մասին, որոնք թարգմանված են տարբեր լեզուներով, ու, թեև հայ թարգմանիչները խուսափում են գենդեր բառի այսօրվա ուղիղ անվանումը տալուց և այն ներկայացնում են որպես մեղք կամ հիվանդություն, բայց դա, ըստ բանախոսի, հիվանդություն չէ, դա երկու հավասար սեռերի միություն է, ինչը անընդունելի է: «Կառավարությունը կազմել է միայն օրենքի փոփոխությունների նախագիծ, բայց ԱԺ-ն ոչինչ չի փոխել, եթե նույնիսկ հանի «գենդեր» բառը, նշանակությունը մնալու է նույնը»,-ասաց նա` արձանագրելով, որ այսօր մենք կանգնած ենք եվրոպական ազգակործան նոր քաղաքականության առաջ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 923

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ